Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը մինչեւ 286-ի է հասել

11:24   22 Սեպտեմբեր 2017    230

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը մինչեւ 286-ի է հասել, հայտնել է երկրի ազգային վթարափրկարարական ծառայության ղեկավար Լուիս Ֆելիպե Պուենտեն:

«Մեխիկոյում՝ 148, Մորելոսում՝ 73, Պուեբլեում՝ 45, Մեխիկոյի նահանգում՝ 13, Գերերոյում՝ 6, Օախակայում՝ 1, ընդամենը՝ 286»,- Twitter-ի իր միկրոբլոգում նշել է նա:

Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, որ մոտ 200 հայտարարություն են ստացել ավերիչ երկրաշարժից հետո մարդկանց կորելու մասին:

Մեքսիկայում 7,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել երեքշաբթի: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Մեխիկոյում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները