ԱՄՆ-ն Լոնդոնում կառուցում է աշխարհում ամենաթանկ դեսպանատունը. Լուսանկարներ

11:34   22 Սեպտեմբեր 2017    393

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ին, միացյալ Նահանգները Լոնդոնում կառուցում է աշխարհում ամենաթանկ դեսպանատունը, որի կառուցման արժեքը 1 մլրդ դոլար է, ըստ նախագծի`այն պետք է պատրաստ լիներ 2017թ. գարնանը:

Սակայն դատելով թարմ լուսանկարներից՝ շինարարական աշխատանքների ավարտին դեռևս շատ ժամանակ կա:

Դեսպանատան գլխավոր առանձնահատկությունն այն է, որ առաջադեմ տեխնոլոգիաների շնորհիվ այն լիարժեք պաշտպանված կլինի ահաբեկիչներից: Դեսպանատան շենքն առջևից խրամով ջրապատված կլինի:

Ամերիկյան իշխանությունների խոսքով՝ ներկայում Լոնդոնում ԱՄՆ դեսպանատունը, որը կառուցվել է 1950-ականներին, հին է ու փոքր և անվտանգության ապահովման հետ խնդիրներ ունի:

Նոր «հայ-թեք» դեսպանատունը կունենա ռմբակոծությանը դիմակայող արտաքին շերտ: Շինությունը դրսից ապակեպատ կլինի ու կունենա գերժամանակակից, բայց ակնահաճո տեսք: Դեսպանատանը դրսից կկցվեն հատուկ պանելներ, որոնք կկլանեն արևի էներգիան ու այն հոսանքի կվերածեն:










Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Լոնդոն  


Վերնագիրի այլ պիտակները