Թուրքիայի մեջլիսը կերկարաձգի ռազմական գործողություններ իրականացնելու մանդատը

12:34   22 Սեպտեմբեր 2017    122

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Անադոլու»-ին, Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քվեարկության կդրվի Սիրիայում և Իրաքում թուրքական զինված ուժերի կողմից անդրսահմանային ռազմական գործողություններ իրականացնելու թույլտվության մանդատը երկարաձգելու հարցը:

Մեջլիսն այս հարցով սեպտեմբերի 23-ին արտահերթ նիստ կգումարի:

2016 թվականի հոկտեմբերի 2-ին Իրաքում և Սիրիայում անդրսահմանային գործողություններ իրականացնելու թույլտվությունը մեջլիսը երկարաձգել էր երկու տարով՝ մինչև 2017 թվականի հոկտեմբերի 30-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Սիրիա   Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները