Լավրով. ՌԴ-ն հանդես է գալիս Իրաքի ներքին խնդիրները փոխզիջմամբ լուծելու օգտին

13:04   22 Սեպտեմբեր 2017    130

Hayatsk.info-ն հայտնում է, որ Մոսկվան հանդես է գալիս Իրաքի ներքին խնդիրներն ազգային համաձայնության և փոխզիջումների հիման վրա լուծելու օգտին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում Իրաքի իր պաշտոնակից Իբրահիմ ալ Ջաֆարիի հետ կայացած հանդիպմանը:

«Մենք հարգում ենք Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, մենք ցանկանում ենք, որ ձեր երկրի ներսում ծագող ցանկացած հինախնդիր լուծվի երխոսության, ազգային համաձայնության, փոխզիջման ճանապարհով, որպեսզի գտնվեն փոխընդունելի լուծումներ», - ասել է Լավրովը:

«Ինչ վերաբերում է Քրդստանի հարցին, մենք շատ հստակ դիրքորոշում ունենք: Մենք ցանկանում ենք, որ բոլոր հարցերը լուծվեն երկխոսության շրջանակներում և մեր երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգմամբ», - ասել է ալ Ջաֆարին:


Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա   Իրաք   ՌԴ   ԱԳՆ   Սերգեյ-Լավրով   Նյու-Յորք  


Վերնագիրի այլ պիտակները