Իրանը ներկայացրել է 2000 կմ հեռահարությամբ նոր բալիստիկ հրթիռ

13:18   22 Սեպտեմբեր 2017    100

Իրանը Թեհրանում զորահանդեսի ընթացքում ներկայացրել է թռիչքի 2000 կմ հեռահարությամբ նոր բալիստիկ հրթիռ՝ Khorramshahr-ը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Press TV հեռուստաալիքը՝ հղում անելով բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեհին։

Նրա խոսքով՝ Khorramshahr հրթիռը կարող է կրել մի քանի մարտագլխիկ։

«Ինչպես տեսնում եք՝ հրթիռը դարձել է չափսերով ավելի փոքր, ավելի ճշգրիտ և պատրաստ կլինի օգտագործման մոտ ժամանակներս»,-պարզաբանել է բրիգադի գեներալը։

Զորահանդեսին ներկա են գտնվել նաև իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռուհանին և բանակի բարձրաստիճան ներկայացուցիչները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Թեհրան  


Վերնագիրի այլ պիտակները