ՊՆ-ի աշխատակիցների և գործազուրկի վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

13:43   22 Սեպտեմբեր 2017    147

Hayatsk.info-ն հայտնում է, որ երեկ՝ սեպտեմբերի 21-ին, վիճաբանություն-ծեծկռուտք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 21։00-ի սահմաններում Վարդենիսի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել մի քաղաքացի՝ կրծքավանդակի մասում ստացած վնասվածքով։ Պարզվել է, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ՝ 31-ամյա Էդվարդ Խաչատրյանն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ նա հոսպիտալ է տեղափոխվել «Սուրբ Վարդան» կոչվող սրբավայրի մոտից, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել Ակունք գյուղի բնակիչներ Է . Խաչատրյանի, 35-ամյա Էդմոն Խաչատրյանի, 40-ամյա Էդիկ Խաչատրյանի և 45-ամյա Մհեր Պապեյանի միջև, որի ժամանակ Մ. Պապեյանը դանակի հարվածներ է հասցրել Էդվարդ Խաչատրյանին։

Ըստ տեղեկությունների՝ Մ. Պապեյանն աշխատում է «ԳեոՊրոՄայնինգ» ՍՊԸ-ում, Էդվարդ Խաչատրյանը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող է, Էդմոն Խաչատրյանն աշխատում է Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատում՝ որպես վարորդ-փրկարար, իսկ Էդիկ Խաչատրյանը գործազուրկ է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները