Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

13:50   22 Սեպտեմբեր 2017    154

Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Այս մասին հայտնում են Հայաստանի ԱԳՆ լրատվական ծառայությունից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են Հայաստանի և Ռուսատսանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձել հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Լավրով   Նալբանդյան   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները