Իսպանիայում օգոստոսին տեղի ունեցած ահաբեկչություններին ներգրավվածության համար նոր կասկածյալ է ձերբակալվել

14:25   22 Սեպտեմբեր 2017    239

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Associated Press-ին, Իսպանիայի ոստիկանությունը Կատալոնիայում օգոստոսին տեղի ունեցած ահաբեկչություններին ներգրավվածության համար նոր կասկածյալի է ձերբակալել:

Ինչպես Twitter-ի իր էջում հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Խուան Իգնասիո Զոիդոն, ձերբակալությունը տեղի է ունեցել Կաստելյոն շրջանում:

Ենթադրյալ հանցակիցը մարոկկացի է: 24-ամյա կասկածյալն իր անունով նյութեր է գնել պայթուցիկների համար և ավտոմեքենաներ տրամադրել ահաբեկիչներին տեղափոխելու համար, հայտնել է նախարարությունը:

Հիշեցնենք, որ Բարսելոնայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկում՝ Լաս Ռամբլաս փողոցում, օգոստոսի 17-ին ֆուրգոնը մխրճվել էր հետիոտների ամբոխի մեջ: Որոշ ժամանակ անց Դիագոնալ պողոտայի վրա ավտոմեքենան վրաերթի է ենթրակել մի քանի ոստիկանի: 120 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Կամբրիլս քաղաքում նույն օրը մեքենան փորձել է վրաերթի է ենթարկել մարդկանց։ Ոստիկանները սպանել են հինգ հարձակվողներին:

Վերջին տվյալներով՝ հարձակումների հետևանքով զոհվել է 16 մարդ, 130 մարդ վիրավորվել է:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը: Իրավապահների վարկածով՝ այդ ահաբեկչությունների համար պատասխանատու խումբը բաղկացած է եղել 12 մարդուց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա   ԴԱԻՇ  


Վերնագիրի այլ պիտակները