Ռուսական սուզանավից հրթիռակոծվել են Սիրիայում ահաբեկիչների դիրքերը

15:33   22 Սեպտեմբեր 2017    239

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի-ին, Սեւծովյան նավատորմի «Մեծ Նովգորոդ» սուզանավից «Կալիբր» թեւավոր հրթիռներ են արձակվել Սիրիայում ահաբեկիչների օբյեկտների վրա:

Արձակումը առավոտյան ժամը 10.11-ին կատարվել է Միջերկրական ծովի ջրատարածքից ստորջրյա դիրքից: Խոցման թիրախներն էին Իդլիբ նահանգում «Ջեբհաթ ան Նուսրա»-ի գրոհայինների օբյեկտները: Թիրախների հեռավորությունը կազմել է մոտ 300 կմ:

«Իդլիբ նահանգում հանկարծակի հրթիռային հարվածով ոչնչացվել են ահաբեկիչների կառավարակետեր, նախապատրաստման բազաներ եւ զրահատեխնիկա, որոնք մասնակցել են Համա նահանգում 29 ռուս ռազմական ոստիկաններին բռնելու փորձին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Օբյեկտիվ վերահսկողության տվյալները հաստատել են բոլոր թիրախների խոցումը, նշել են Պաշտպանության նախարարությունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները