ԱՄՆ-ում կալանավորները փախել են բանտից, գողություն արել, հետո կրկին բանտախուց վերադարձել

15:48   22 Սեպտեմբեր 2017    231

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ին, ԱՄՆ Միսիսիպի նահանգի բանտերից մեկում պահվող 4 կալանավորի հաջողվել է աննկատ փախչել, ազատության մեջ գողություն անել ու հետո միասին բանտախուց վերադառնալ:

Լևոնթի Էլինգթոնը, Թրևիս Բեյքերը, Մորիս Ռոբերտսոնը և Ժակ Ուիլյամսը փախել են Լեքսինգթոնում գտնվող Holmes-Humphreys կալանավայրից: Նրանք 4-ով անցել են մոտ 1.5 կմ, մտել խանութներից մեկն ու թալան իրականացրել:

Հանցագործները գողացել են այնպիսի բաներ, որոնք հեշտությամբ կկարողանային վաճառել բանտում՝ ծխախոտ, կրակայրիչ, հեռախոս և այլն:

Եվ չնայած, որ թալանված խանութի տեսահսկման խցիկները ֆիքսել են տղամարդկանց, նրանք հրաժարվել են ընդունել իրենց մեղքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները