Բոլոր ռազմական տարբերակները մնում են սեղանին. Թիլերսոնը

16:41   22 Սեպտեմբեր 2017    340

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կի Չեն Ընին ամենակոշտ պատժամիջոցներն են սպասվում, որոնք երբեւէ կիրառվել են ԱՄՆ կամ միջազգային հանրության կողմից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Միեւնույն ժամանակ, նա չի պատասխանել այն հարցին, թե որը կլինի ԱՄՆ պատասխանը, եթե Փհենյանը փորձի Խաղաղ օվկիանոսում ջրածնային ռումբ փորձարկել: Նրա խոսքով՝ որոշումը պետք է կայացնի նախագահ Դոնալդ Թրամփը: Սակայն նա նշել է, որ բոլոր ռազմական տարբերակները մնում են սեղանին:

Թիլերսոնը նշել է, որ Թրամփի՝ Հյուսիսային Կորեան ամբողջությամբ վերացնելու սպառնալիքը վկայում է այն մասին, որ նախագահը լրջորեն զգում է իր պատասխանատվութունը ամերիկացիների առջեւ։

Նա նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է դիվանագիտական ջանքեր գործադրել Փհենյանին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու համար՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ն շարունակում է պնդել, որ Ռուսաստանն ու Չինաստանը պետք է տնտեսական առումով ավելի շատ ճնշեն Փհենյանին։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թիլերսոն  


Վերնագիրի այլ պիտակները