Ռուսաստանում չեն վստահում բժիշկներին

16:55   22 Սեպտեմբեր 2017    331

Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի կատարած ուսումնասիրությունների համաձայն, եթե 2010-2015 թթ բժիշկներին եւ առհասարակ առողջապահության ոլորտի աշխատողներին վստահում էր ռուսաստանցիների 50 տոկոսը, ապա այս տարի հանրային վստահության տոկոսն իջել է 30%-ի:

«Վստահությունը բժիշկների հանդեպ վերջին մի քանի տարիներին նվազել է: Մասնագիտության կարգավիճակը /հարգվածությունը/ եւ եկամտաբերությունը եւս նվազել է՝ 5 հնարավոր միավորից իջնելով մինչեւ 3,2 միավորի այն դեպքում, երբ ընդամենը երկու տարի առաջ՝ 2015-ին, այն կազմում էր 3,5 միավոր»,- ըստ РИА Новости-ի փոխանցման, նշված է կենտրոնի հրապարակած զեկույցում:

Բժիշկներին չեն վստահում հարցվածների 20%-ը, իսկ հարցին, թե վստահում են արդյոք ռուսաստանյան առողջապահության համակարգին, դժվարացել են պատասխանել 44%-ը, ինչը խոսում է այն մասին, որ համակարգն ունի բազմաթիվ թերություններ: Ուշագրավ է այն, որ բոլոր հարցվածները հայտարարել են, որ իրենց կարծիքը ձեւավորվել է բուժծառայություններ ստանալու սեփական փորձառության վրա եւ ոչ թե առկա խնդիրների մասին շրջանառվող խոսակցությունների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները