Փոստանջյանը Գյումրում տեղեկացրեց համաժողովրդական ընդվզման ծրագրի մասին

17:07   22 Սեպտեմբեր 2017    495

Hayatsk.info-ն հայտնում է, որ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր այցելել է Գյումրու շուկա՝ ծանոթացնելու նրանց իշխանափոխության իր ծրագրի հետ:

Ավելի վաղ Փոստանջյանը հայտարարեց, որ իրենք «անվստահություն են հայտնում ու մերժում այս ապօրինի իշխանություններին և նախապատրաստում են համահայկական ընդվզում»:

Շուկայի վաճառականներին Զարուհի Փոստանջյանը հորդորեց պատրաստվել ընդվզման օրվան, նա ասաց, որ ընդվզմանը զուգահեռ իրենք պատվիրակներ են նշանակելու, գլոբալ համահայկական համաժողովի են պատրաստվելու, ձևավորելու են կառավարություն, որպեսզի ազատվեն Սերժ Սարգսյանի իշխանությունից:

«Ձեռք ձեռքի բռնած դուրս ենք գալու կենտրոնական փողոցներով: Ողջ աշխարհի հայերով: Պատրաստվեք, որ մաքրենք այս ապօրինի իշխանությանը մեր կյանքից»,- նշեց Զ. Փոստանջյանը:

Նա նշեց, որ ժողովուրդը պետք է դառնա հեղափոխական, մեկ կամ երկու հոգով հեղափոխություն իրականացնել չի լինի, միասնականություն է պետք:

«Գյումրեցին այսօր այն բարձր գլխով կանգնած գյումրեցին չէ, բայց, ամեն դեպքում, գյումրեցին պետք է ուժ լինի, և ես հավատում եմ, որ բոլորս միասին ենք լինելու, բոլորս միասին իրականացնելու ենք համահայկական ընդվզում, ապրելու ենք համահայկական հեղափոխություն»,- նշեց նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները