Թրամփը և Պորոշենկոն քննարկել են Ուկրաինայի արևելքում խաղաղության հասնելու ուղիները

18:10   22 Սեպտեմբեր 2017    222

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Նյու Յորքում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Ուկրաինայի արեւելքում խաղաղության հասնելու ուղիները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Սպիտակ տունը՝ ամփոփելով զրույցի արդյունքները:

«Նախագահ Թրամփը հավաստեց ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշանությանն ու տարածքային ամբողջականությանը: Նախագահ Թրամփը եւ նախագահ Պորոշենկոն քննարկեցին Ուկրաինայի արեւելքում խաղաղության հասնելու ուղիները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նաեւ Թրամփը հայտարարել է, որ ողջունում է տնտեսական բարեփոխումները Ուկրաինայում, որոնք «ավանդ են ներդնում երկրի տնտեսական աճի եւ նրա պաշտպանական հնարավորությունների մեծացման գործում»,- նշվում է փաստաթղթում:

«Նա հորդորեց նախագահ Պորոշենկոյին շարունակել աշխատանքն ու ազատվել կոռուպցիայից եւ բարելավել երկրի բիզնես-կլիման»,- հավելել են Սպիտակ տանը:

Հեշթեգներ: Թրամփ   Պորոշենկո  


Վերնագիրի այլ պիտակները