Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 273-ի

19:50   22 Սեպտեմբեր 2017    268

Hayatsk.info-ն հայտնում է, որ Մեքսիկայի արտգործնախարար Լուիս Վիդեգարայը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, որ երկրում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 273-ի։

Նրա խոսքով՝ կան բազմաթիվ վիրավորներ, վիթխարի ավերածություններ մայրաքաղաքում և երկրի կենտրոնական հատվածի այլ բնակավայրերում։

Մեքսիկայի Քաղաքացիական պաշտպանության ուժերի ազգային համակարգող Լուիս Ֆելիպե Պուենտեի խոսքով՝ հզոր երկրաշարժից հետո Մեքսիկայի իշխանությունները մարդկանց անհետացման մասին մոտ 200 հայտարարություն են ստացել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները