Թիլերսոնը հերքել է իր հրաժարականի մասին շշուկները

20:13   22 Սեպտեմբեր 2017    267

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ չի ծրագրում լքել իր պաշտոնը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա ասել է ABC հեռուստաալիքի հետ հարցազրույցում՝ ի պատասխան այդ շշուկները մեկնաբանելու խնդրանքի։

«Կարծեմ մենք ունենք պետքարտուղար, և կարծում եմ, նա ծրագրում է մնալ պաշտոնում»,-ասել է Պետդեպի ղեկավարը։

Ավելի վաղ շշուկներ էին տարածվել, որ Թիլերսոնը կարող է լքել իր պաշտոնը մինչ տարեվերջ՝ Սպիտակ տան հետ տարաձայնությունների պատճառով։

Սեպտեմբերի սկզբին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին պատմել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն առաջարկել է ԱՄՆ պետքարտուղարի աշխատանքը, սակայն ինքը հրաժարվել է։ Այսօր նա կրկին հաստատել է այդ պաշտոնում աշխատելու ցանկության բացակայությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռեքս-Թիլերսոն  


Վերնագիրի այլ պիտակները