Հնդկաստանում Ուկրաինայի դեսպանից հեռախոսը գողացել են

21:02   22 Սեպտեմբեր 2017    265

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի-ին, Դելիի կենտրոնում անհայտ անձը Հնդկաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Պոլիխայից գողացել է հեռախոսը, երբ դիվանագետը սելֆի էր անում։

Նշում են, որ միջադեպը տեղի է ունեցել միջնադարյան Կարմիր ամրոցում, որը զբոսաշրջիկների սիրված վայրերից է։

«Նրա հեռախոսը խլել են, երբ նա սելֆի էր անում։ Անհայտ անձը մոտեցել է նրան ու խլել հեռախոսը»,- հայտնել են ոստիկանությունից։

Ճշգրտում են, որ Պալիխան այդ պահին մենակ է եղել։ Տեղի ունեցածից հետո նա չարագործին նկարագրել է ոստիկանությունում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները