Մեյը պնդում է, որ Brexit–ից հետո երկամյա ժամկետ սահմանվի

21:12   22 Սեպտեմբեր 2017    310

Hayatsk.info-ն հայտնում է, որ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաստատել է, որ Միացյալ Թագավորությունը կլքի ԵՄ-ն 2019-ի մարտին ու հայտնել է, որ ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների կատարման համար երկամյա ժամկետ է անհրաժեշտ։

«Փաստերն այն են, որ ոչ Մեծ Բրիտանիան, ոչ ԵՄ-ն ու դրա անդամները չեն կարող հեշտությամբ իրականացնել այդ մանրակրկիտ պայմանավորվածություններից շատերը, իսկ դա խաթարում է նոր հարաբերությունները, որոնք մենք կառուցում ենք։ Իրականացման ժամանակաշրջանը գենց գործնական փոփոխությունների համար է նախատեսված»,- ասել է Մեյն իտալական Ֆլորենսում՝ Բրեքսիթին նվիրված իր ելույթում, որը հեռարձակել են Բրիտանիայի կենտրոնական հեռուստաալիքները։

«Այդ երկամյա ժամանակաշրջանում միմյանց շուկաներ մուտքը կպահպանվի այն ձեւով, որով կա հիմա, ու Բրիտանիան նաեւ պետք է մասնակցի անվտանգության ներկա միջոցառումների ապահովմանը։ Ես գիտեմ, որ ընկերությունները ողջունում են նման որոշումը»,- նշել է Մեյը ։

«Բոլոր նկատառումները մատնացույց են անում, որ իմպլեմենտացիոն ժամանակաշրջանը պետք է երկու տարի տեւի»,- հավելել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեյ   Brexit   ԵՄ   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները