Փարիզի իշխանությունները որոշել են կանաչապատել Մոնպառնաս աշտարակը

21:17   22 Սեպտեմբեր 2017    358

Ֆրանսիացի ճարտարապետների թիմը շահել է միջազգային մրցույթն ու արժանացել Փարիզի գլխավոր կառույցներից մեկին երկրորդ կյանք տալու իրավունքին:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Euromag-ին, Մոնպառնաս աշտարակը մայրաքաղաքի բնակիչների համար ամենից քիչ սիրելի տեսարաններից է: Կառույցին նոր տեսք տալու համար քաղաքային իշխանությունները ճարտարապետական նախագծերի մրցույց են կազմակերպել, որում հաղթող է ճանաչվել ֆրանսիական ընկերությունը:

Ճարտարապետների խոսքով՝ աշտարակը նման չէ մայրաքաղաքային այլ կառույցների, և այն ժամանակակից և օգտակար ու հարմարավետ դարձնելն ավելի բարդ է:

Նախագծի շրջանակներում արված աշխատանքը բնակիչները կտեսնեն 2023-ին միայն, սակայն նախագծի էսքիզներն արդեն հասանելի են: Ճարտարապետները խոստանում են աշտարակը դարձնել «շնչող և թափանցիկ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ   Մոնպառնաս   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները