Փարիզում որոշել են վճարել ավտոմեքենաներից հրաժարվելու համար

21:26   22 Սեպտեմբեր 2017    264

Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի ղեկավար Վալերի Պեկրեսը հայտարարել է 2 եվրոյի չափով մրցանակի շնորհելու մասին յուրաքանչյուր ուղևորության համար, որն ուղևորները կիրականացնեն միասին:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Euromag-ին, ծրագրի նպատակն է մեծացնել մեկ մեքենայով երթևեկող մարդկանց քանակը: Այս միջոցառումը հակակշիռ միջոց է դարձել Ֆրանսիայի մայրաքաղաքում օդի աղտոտվածության դեմ պայքարին, որն սկսել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն:

Մայրաքաղաքային երկրամասի ղեկավարն առաջարկել է վարորդներին համատեղ օգտվել իրենց տրանսպորտային միջոցներից և միասին երթևեկել: Պեկրեսի տվյալներով՝ շրջանի բնակիչների 43 տոկոսը աշխատանքի է մեկնում սեփական տրանսպորտային միջոցով, ինչը խցաբումների պատճառ է դառնում պիկ ժամերին:

Սկզբունքն այն է, որ գործընկերները միասին մեկնեն աշխատանքի մեկ մեքենայով: Հաշվարկների համաձայն, եթե երկու հոգի միասին ուղևորվեն, քաղաքի երթևեկությունը կկրճատվի եռակի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները