Բրիտանիան ու ԵՄ-ն թույլ չեն տա, որ իրական սահման հայտվի երկու Իռլանդիաների միջեւ

21:44   22 Սեպտեմբեր 2017    267

Մեծ Բրիտանիան ու ԵՄ-ն մտադիր չեն թույլ տալ, որ Բրեքսիթից հետո իրական սահման հայտնվի Հյուսիսային Իռլանդիայի ու Իռլանդիայի Հանրապետության միջեւ։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի-ին, այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ իտալական Ֆլորենսում Բրեքսիթին նվիրված իր մեծ ելույթում։

«Մենք ու ԵՄ-ն հստակ հասկացրել ենք, որ չենք հանդուրժի,որ որեւէ ֆիզիկական ենթակառուցվածք հայտնվի սահմանին։ Հյուսիսային Իռլանդիայի ու առհասարակ Իռլանդիա կղզու բոլոր բնակիչների առաջ մեր պարտավորությունն է պահպանել առկա համաձայնությունները»,- ասել է Մեյը։

Իռլանդիայի հետ սահմանը Միացյալ Թագավորության միակ ցամաքային սահմանն է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա   ԵՄ   Բրեքսիթ   Հս.Իռլանդիա  


Վերնագիրի այլ պիտակները