Նամիբիայում ոչ մի կերպ չեն արձագանքել «Նամբիայի» մասին Թրամփի խոսքին․ WP

21:58   22 Սեպտեմբեր 2017    253

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով The Washington Post-ին, Նամիբիայի պաշտոնական ներկայացուցիչները ոչ մի կերպ չեն արձագանքել գոյություն չունեցող «Նամբիայի առողջապահության» մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ասածին։

Հայտնում են, որ Հագե Գեինգոբը, Նամիբիայի նախագահը, որը կրթություն է ստացել ԱՄՆ-ում, Թրամփի ելույթի ժամանակ դահլիճում է եղել։ Նա հրապարակավ ոչ մի կերպ չի արձագանքել նրան, որ «Նամբիայի» առաջնորդ է դարձել։ Վերլուծաբանները ենթադրում են, որ նախագահը հավանաբար չի ցանկացել փչացնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։

Ոչ Վաշինգթոնում Նամիբիայի դեսպանատունը, ոչ միջազգային հարաբերությունների նախարարությունը չեն պատսխանել Թրամփի վրիպակի մասին հարցին։ «Նամբիայի» մասին հայտարարությանը չեն անդրադարձել նաեւ Նամիբիայի հիմնական լրատվամիջոցները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նամիբիա   ԱՄՆ   նախագահ   Դոնալդ-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները