Իսպանիան Կատալոնիա են ուղարկում ոստիկանության լրացուցիչ ուժեր

22:21   22 Սեպտեմբեր 2017    180

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Reuters-ին, Իսպանիայի իշխանությունները Կատալոնիա են ուղարկում ոստիկանության լրացուցիչ ուժեր՝ խոչընդոտելու համար անկախության հանրաքվեի անցկացումը:

Իսպանիայի ՆԳՆ-ից հայտարարել են, որ ոստիկանության լրացուցիչ ուժերը կարգը կպահպանեն եւ կհետեւեն, որպեսզի հանրաքվեն, որը Իսպանիայի իշխանություններն ապօրինի են համարում, չանցկացվի:

Կատալոնիա է ուղարկվել արդեն 3 հազար ոստիկան, եւս 4 հազարը ճանապարհին են: Նրանք կմիանան գրեթե 5 հազար ոստիկաններին, որոնք սովորաբար տեղակայված են Կատալոնիայում: «Նրանց կհանձնարարվի կարգը պահպանել, նրանք կգործեն ապօրինի հանրաքվեն անցկացնելու դեպքում»,- նշված է Իսպանիայի ՆԳՆ հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա   Կատալոնիա  


Վերնագիրի այլ պիտակները