Ս. Արաբիայում հոգեւորականին արգելել են քարոզել կանաց ուղեղի մասին ելույթից հետո

22:38   22 Սեպտեմբեր 2017    142

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Reuters-ին, Սաուդյան Արաբիայում հոգեւորականին արգելել են քարոզել այն բանից հետո, երբ նա հայտարարել էր, թե կանայք չեն կարող մեքենա վարել, քանի որ նրանց ուղեղը կրճատվում է մինչեւ մեկ քառորդ, երբ նրանք խանութներում գնումներ են անում։

Սաադ ալ Հիջրին հեռացվել է կրոնական գործունեությունից, քանի որ նրա ելույթներում մեկնաբանություններ են եղել, որոնք ստորացնում են մարդկային արժեքները։

Սաուդյան Արաբիայում կանանց արգելված է մեքենա վարել։ Եվ խոսելով մեքենա վարող կանանց մասին՝ Ալ Հիջրին հարցադրում է արել, թե տղամարդուն վարորդական իրավունք կտա՞ն, եթե նա ուղեղի կեսով է մտածում շուկա գնալիս։ Բնականաբար ոչ։ Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է դա տալ կնոջը, որը միայն ուղեղի կեսն ունի, իսկ երբ գնում է խանութ, ապա դրանից եւս կեսն է կորցնում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ս.Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները