ԱՄՆ-ը հավելյալ 700 մլն դոլար է հատկացրել սիրիացի փախստականներին օգնելու համար

22:47   22 Սեպտեմբեր 2017    161

ԱՄՆ-ը լրացուցիչ 697 մլն դոլար է հատկացրել սիրիացի փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի-ին, այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտը:

Մասնավորապես, 516 մլն դոլար կտրամադրվի Սիրիայի ներսում գտնվող փախստականներին օգնելու համար, 88 մլն դոլար՝ Հորդանանում, 35 մլն դոլար՝ Թուրքիայում, 29 մլն դոլար Լիբանանում, 15 մլն դոլար՝ Իրաքում, 13 մլն դոլար՝ Եգիպտոսում եւ 2 մլն դոլար՝ տարածաշրջանի այլ երկրներում ապաստանած սիրիացիներին օժանդակելու համար:

Ընդամենը 2012 թվականից ի վեր ԱՄՆ-ը սիրիացի փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար ծախսել է 7,4 մլրդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները