Ղազախստանում ուղղաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

08:54   23 Սեպտեմբեր 2017    226

Ղազախստանում «Տյան-Շան» ավիաընկերությանը պատկանող Ми-2 ուղղաթիռը հարկադիր վայրէջք է կատարել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Ղազախստանի ներդրումների եւ զարգացման նախարարության ենթակայության տակ գործող քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: Ուղղաթիռի անձնակազմը ողջ է:

Հարկադիր վայրէջքի հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հայտնի է, որ «Տյան-Շան» ավիաընկերությունը զբաղվում է ավիազբոսանքների կազմակերպմամբ, տեղակայված է Ալմաթիում եւ շահագործում է Ալմաթիի մոտ գտնվող «Բեյսերկե» օդանավակայանը: Շահագործում է Як-18т, Ан-2 եւ Ми-2 ուղղաթիռներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները