Էյֆելյան աշտարակը բացման օրվանից 300 մլն այցելու է ունեցել

09:03   23 Սեպտեմբեր 2017    242

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի-ին, 300 մլն մարդ է այցելել Էյֆելյան աշտարակ դրա բացման օրվանից՝ 1889-ից, ասվում է հուշարձանը շահագործող SETE ընկերության հաղորդագրության մեջ:

Այդ իրադարձությունը նշելու համար SETE-ն սեպտեմբերի 28-ին կազմակերպելու է տոնական շոու։ Ժամը 18։00-ից մինչեւ 23։00 ծրագրված են երաժշտական ելույթներ․ աշտարակի մոտ՝ ներքևի հրապարակում ելույթ կունենա ջազ նվագախումբը, հուշարձանի երկրորդ մակարդակի վրա կնվագեն փողահարները, իսկ վերեւում՝ ֆլեյտահարների քառյակը։ Ժամը 20։00-ից մինչեւ 23։00 աշտարակի առաջին մակարդակի վրա դիջեյների մի ամբողջ խումբ է ելույթ ունենալու։

Ժամը 19։30-ից սկսած մինչեւ կեսգիշեր՝ յուրաքանչյուր 30 րոպեն մեկ ցուցադրվելու է հատուկ լուսային շոու։

Այցելուներին նաեւ առաջարկելու են լուսանկարվել Էյֆելյան աշտարակի ֆոնին ու լուսանկարը տեղադրել 12 մետրանոց պատի վրա։ Լուսանկարներից ձեւավորվելու է «300 000 000 de mercis!» գրությունը։ Ընդ որում յուրաքանչյուրը կկարողանա պատճենել իր լուսանկարն ու այն իր հետ վերցնել՝ որպես հիշատակ։

Կազմակերպիչները նաեւ բազմաթիվ անակնկալներ են խոստանում։ Բացի այդ՝ նրանք սոցցանցերում կկազմակերպեն մրցույթ, որի մրցանակը կլինի ուղեւորություն դեպի Փարիզ։

Էյֆելյան աշտարակը աշխարհի ամենաշատ այցելություններ ունեցող ու ամենաշատ լուսանկարվող տեսարժան վայրերից է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Էյֆել   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները