Թենեսիում մաչետեով զինված տղամարդը պատանդ է վերցրել բանկի հաճախորդներին

09:03   23 Սեպտեմբեր 2017    132

Ամերիկյան Թենեսի նահանգի Կոլումբիա քաղաքում մաչետեով զինված 54-ամյա տղամարդը մտել է Community First Bank & Trust բանկի շենք և պատանդ վերցրել այնտեղ գտնվող 9 մարդու, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի ուշ 4-ն ազատ է արձակվել: Հղում անելով ոստիկանությանը, պատանդներն ազատ են արձակվել:

Կոլումբիայի ոստիկանության կապիտան Ջերեմի Օլսապը հեռուստաալիքին հաղորդել է, որ տղամարդն ազատ է արձակել նաև մնացած 5 պատանդներին: Այս պահին տղամարդը շարունակում է մնալ բանկի շենքում:

Կասկածյալի շարժառիթներն առայժմ հայտնի չեն, և ինչպես նշում է Օլսապը՝ միջադեպը «նման չէ կողոպուտի»: Տեղի ունեցածի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները