Մերկել․ 2015-ի միգրացիոն ճգնաժամը չի կարելի կրկնել

09:16   23 Սեպտեմբեր 2017    249

2015-ի միգրացիոն ճգնաժամը չպետք է, չի կարող կրկնվել ու չի կրկնվի։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մյունխենում եզրափակիչ նախընտրական հանրաքվեի ժամանակ։

«Մենք այդ իրադարձություններից դաս ենք քաղել ու գիտենք, որ մենք չէինք կարողացել ամեն ինչ կանխատեսել»,- ասել է Մերկելը։

Նա հավելել է, որ հետագա տարիներին Բերլինը զբաղվելու է այն տարածաշրջանների աջակցությամբ, որոնք տուժել են հակամարտություններից։

Գերմանիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 24-ին։ Սոցհարցումների տվյալներով՝ Մերկելը վստահ առաջատար է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մերկել    


Վերնագիրի այլ պիտակները