Ուշագրավ մանրամասներ ԱԺ-ում վերջերս բացահայտված կոռուպցիոն սկանդալի մասին

09:26   23 Սեպտեմբեր 2017    374

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ժողովուրդը»-ին, Լավատեղյակ աղբյուրներից մեզ ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան Հայաստանի ԱԺ-ում վերջերս բացահայտված կոռուպցիոն սկանդալի մասին, ինչի արդյունքում աշխատանքից ազատվել են ԱԺ գործերի կառավարիչ Էրիկ Մինասյանն ու հաշվապահության երկու աշխատակից:

Պարզվել է, որ երկու հաշվապահներին արձակուրդ է տրվել, բայց հետո նրանց ժամկետից շուտ ետ են կանչել, հետո նորից արձակուրդ ուղարկել: Եւ ամեն անգամ արձակուրդից ետ կանչելու եւ հավելյալ աշխատանքով ծանրաբեռնելու համար բյուջեից հսկայական գումարներ են դուրս գրվել:

Հատկանշական է, սակայն, մեկ այլ փաստ. այս բոլոր որոշումների հետ ի պաշտոնե առնչություն է ունեցել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը:

Բայց հիմա նա պատգամավորական մանդատի բարիքներն է վայելում, իսկ Մինասյանին ու երկու հաշվապահներին աշխատանքից ազատել են: Հայաստանի ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, սակայն, հերքեց այս լուրերը` ասելով, որ որեւէ մեկին աշխատանքից չեն հեռացրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան   ԱԺ  


Վերնագիրի այլ պիտակները