Ավստրիան, հնարավոր է, չմասնակցի 2018-ի օլիմպիադային ԿԺԴՀ-ի պատճառով

09:30   23 Սեպտեմբեր 2017    366

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Р-Спорт»-ին, Ավստրիայի Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Կարլ Շտոսսը հայտարարել է, որ ավստրիացի մարզիկները չեն մեկնի 2018թ. Ձմեռային խաղերին՝ հարավյորեական Փհենչխան, եթե լարվածությունը Կորեական թերակղզում շարունակի աճել ԿԺԴՀ հրթիռա-միջուկային ծրագրի ծավալման պատճառով:

«Եթե իրավիճակը շարունակի վատանալ, և մեր մարզիկների անվտանգությունը չերաշխավորվի, մենք Հարավային Կորեա չենք գնա: Սակայն մենք չենք ասում, որ նման որոշում կընդունենք արդեն այսօր»,- ասել է Շտոսսը:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 3-ին հայտարարել է ջրածնային մարտագլխիկի հաջող փորձարկման մասին: Այդ մարտագլխիկները նախատեսված են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով արձակելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրիա   օլիմպիադա   ԿԺԴՀ   Հս.Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները