Հայաստանում տավարի մսի գինը գարնանը կտրուկ կթանկանա

09:35   23 Սեպտեմբեր 2017    338

Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում աղետալի վիճակ է սպասվում անասնաբուծության ոլորտում:

Այս տարվա երաշտի պատճառով խոտի պաշարները կտրուկ իջել են, եւ մեկ կապ խոտի գինը, Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանի ներկայացմամբ, անցած տարվա 500-600 դրամի փոխարեն դարձել է 2000-2200 դրամ:

Նրա խոսքով՝ տարեվերջին մենք մոտ 100.000 գլուխ անասուն պակաս կունենանք: Աշնանը մսի գինը մի փոքր կիջնի, քանի որ զանգվածային մորթ կլինի, բայց գարնանը կտրուկ կթանկանա՝ մինչեւ 5000 դրամ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները