Թրամփը Կիմ Չեն Ընին սպսռնացել է մինչ այժմ չտեսնված փորձություններով

09:36   23 Սեպտեմբեր 2017    279

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընին «խելագար» է անվանել և սպառնացել նոր փորձություններով:

«Կիմ Չեն Ընը Հյուսիսային Կորեայից, ակնհայտ խելագար է, որը դեմ չէ, իր մարդկանց սպանությանը կամ նրանց սովամահությանը»,- գրել է Թրամփը:

Նրա խոսքով՝ ԿԺԴՀ-ի ղեկավարը կենթարկվի «մինչ այս չտեսնված փորձությունների»:

Ավելի վաղ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը Դոնալդ Թրամփին «գանգսեր» էր անվանել և հայտարարել, որ նա պատասխան է տալու ԿԺԴՀ-ի հնարավոր ոչնչացման մասին իր խոսքերի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   նախագահ   Դոնալդ-Թրամփ   Twitter   ԿԺԴՀ   Կիմ-Չեն-Ըն  


Վերնագիրի այլ պիտակները