Հունաստանում մասնավոր օդանավ է վթարի ենթարկվել

09:51   23 Սեպտեմբեր 2017    394

Հունաստանի հյուսիս-արևելքում՝ լեռնային շրջանում, վթարի է ենթարկվել գերթեթև մասնավոր CT2K տեսակի ինքնաթիռը, որի հետևանքով մահացել է Ուկրաինայի երկու քաղաքացի, հայտնի է, որ նրանք ամուսիններ են:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի-ին, ինքնաթիռն օդ է բարձրացել հունական Ալեքսանդրապոլիսից և ուղևորվելիս է եղել Ռումինիա՝ Բուխարեստ: Նույն չվերթը զուգահեռ իրականացնելիս է եղել ևս մի օդանավ, որի անձնակազմն էլ հենց հայտնել է մյուս օդանավի հետ կապի կորստի մասին:

Արդեն ուշ երեկոյան փրկարարները գտել են վթարված ինքնաթիռի բեկորներն ու մահացածների աճյունները Ռոդոպիի Կերասիա շրջանի մոտակայքում:

Վթարի պատճառների մասին տեղեկություն առայժմ չի հաղորդվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հունաստան   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները