Լավրով․ Չի կարելի թույլ տալ Սիրիայի մասնատումը

09:52   23 Սեպտեմբեր 2017    114

Սիրիայի մասնատումը թույլ տալ չի կարելի, դեէսկալացիայի գոտիների նպատակն է համախմբել ՍԱՀ քաղաքական ուժերը, այդ թվում ընդդիմությանը։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի-ին, այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ոչ մի մասնատում թույլ տալ չի կարելի։ Շղթայական ռեակցիան կշարունակվի ամբողջ Մերձավոր արևելքում։ Բայց դա այն է, ինչին հավանաբար ոմանք կցանկանային հասնել՝ նրանք, ում համար ձեռնտու է այստեղ մշտապես քաոս պահպանելը»,- ասել է Լավրովը ՄԱԿ-ում մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ ի սկզբանե հայտարարվել էր, որ դեէսկալացիայի գոտիների հայեցակարգը ժամանակավոր բնույթ է ունենալու։

«Դեէսկալացիայի գոտիներին զուգահեռ մենք ուզում ենք խթանել ազգային հաշտեցման գործընթացը, որպեսզի սկսվի ազգային երկխոսություն, որպեսզի հող նախապատրաստվի քաղաքական գործընթացի համար, ի լրումն նրան, ինչ արվում է Ժնևում»,- հավելել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա   Ռուսաստան   ԱԳ   նախարար   Սերգեյ-Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները