ԱՄՆ-ն չի ցանկանում, որ Դամասկոսը համագործակցի ՌԴ-ի ու Իրանի հետ

10:16   23 Սեպտեմբեր 2017    162

ԱՄՆ-ն չի ուզում, որ սիրիական կառավարական ուժերը՝ Ռուսաստանի ու Իրանի հետ համագործակցելով, ազատագրեն Դեր Զորը։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի-ին, այս մասին հայտնել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ իր հանդիպման արդյունքներով՝ Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ շրջանակում։

«ԱՄՆ-ն, ինչպես միշտ, չի ուզում տեսնել, թե ինչպես են սիրիացիները համագործակցում Ռուսաստանի ու Իրանի հետ՝ Դեր Զորի ազատագրման համար»,- ասել է Մուալեմը։ «Սրանք մեր տարածքներն են, ու մենք կանենք ամեն ինչ՝ ԴԱԻՇ-ին ջախջախելու համար»,- ասել է Սիրիայի ԱԳ նախարարը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ռուսաստան   ԱԳ   նախարար   Սիրիա   Դամասկ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները