Թրամփի խորհրդականները նրան խնդրում են խուսափել

10:24   23 Սեպտեմբեր 2017    217

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Los Angeles Times-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները բազմիցս խնդրել են նրան խուսափել վիրավորական արտահայտություններից՝ ուղղված Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին:

Ըստ այդմ՝ ամերիկացի պաշտոնյաները, այդ թվում՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը, մտավախություն ունեն, որ Թրամփի կտրուկ արտահայտությունները կնպաստեն լարվածության մեծացմանը և կվերացնեն բանակցությունների ցանկացած հնարավորություն:

Այնուամենայնիվ, Թրամփը հաշվի չի առնում նրանց կարծիքը. ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ նա հյուսիսկորեացի առաջնորդին անվանել է ««մարդ-հրթիռ», որը կատարում է ինքնասպանի առաքելություն»: Նա նաև հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կոչնչացվի, եթե լուրջ սպառնալիք ներկայացնի ԱՄՆ-ի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Կիմ-Չեն-Ին   ՄԱԿ   ԱՄՆ   նախագահ   Հս.Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները