ԱՄՆ-ը մտադիր է Հրվ. Կորեայում տեղակայել ռազմավարական նշանակության ուժեր

10:29   23 Սեպտեմբեր 2017    123

ԱՄՆ-ը Հարավային Կորեայի տարածքում կտեղակայի ռազմավարական նշանակության ուժեր և միջոցներ՝ համաձայն Հարավային Կորեայի ղեկավար Մուն Չժե Ինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Սպիտակ տան կայքը:

«Երկու նախագահները չափազանց կտրուկ դատապարտել են Հյուսիսային Կորեայի կողմից շարունակվող սադրանքները՝ ներառյալ սեպտեմբերի 3-ին անցկացված 6-րդ միջուկային փորձարկումը, ինչպես նաև բալիստիկ հրթիռների վերջին 2 փորձարկումները Ճապոնիայի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վաշինգտոնը ռազմավարական արձագանքման ուժերը կտեղակայի հենց Կորեական կղզում և նրա շուրջը: Ընդ որում, ամերիկյան զինված ուժերի կազմը անընդհատ կփոխվի: ԱՄՆ-ը Սեուլին կօգնի նաև «ռազմական նշանակության առաջավոր տեխնիկայի» մշակումների և մատակարարումների հարցում՝ Հարավային Կորեայի բանակի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Հրվ.Կորեա   Մուն-Չժե-Ին   նախագահ   Դոնալդ-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները