Ֆրանսիան առաջարկել է ՄԱԿ-ի ԱԽ-ում հրաժարվել վետոյի իրավունքից

11:08   23 Սեպտեմբեր 2017    362

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները պետք է ինքնակամ հրաժարվեն վետոյի կիրառման իրավունքից, երբ խոսք է գնում ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների մասին։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարին կից պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակաում կայացած նիստի ժամանակ։

Ֆրանսիան 2013 թվականին հանդես էր եկել նախաձեռնությամբ, որը կոչ է անում սահմանափակել ՄԱԿ-ի ԱԽ-ի «հնգյակի» կողմից (ՌԴ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) վետոյի կիրառման իրավունքը, երբ խոսք է գնում իրավիճակների մասին, որոնք ունեն մարդկության դեմ հանցագործությունների ու ցեղասպանության նշաններ։ Ավելի ուշ նախաձեռնության համահեղինակ է դարձել Մեքսիկան։

Լեմուանի խոսքով՝ նախաձեռնության իրականացումը չի պահանջում ՄԱԿ-ի կանոնադրության փոփոխություն։ «Նախաձեռնությունը հիմնված է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների ինքնակամ որոշման վրա՝ չկիրառել վետո»,- ասել է նա։

Ներկա դրությամբ այս գաղափարին աջակցում է ՄԱԿ-ի անդամ երկրների կեսից ավելին՝ մոտ 100 երկիր։ Լեմուանի խոսքով՝ Փարիզը կշարունակի առաջ տանել այս նախաձեռնությունը։

Նշենք, որ Ռուսաստանը չի աջակցում այս առաջարկին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները