Չինաստանում հրասարքերի գործարանում պայթյուն է որոտացել

11:14   23 Սեպտեմբեր 2017    408

Չինաստանի արեւելյան Ցզյանսի նահանգում հրասարքերի գործարանում պայթյուն է որոտացել, ինչի հետեւանքով յոթ մարդ է զոհվե, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Պինսյան քաղաքի մոտ՝ տեղական ժամանակով 21։45-ին։

Տեղական իշխանությունները կարգադրել են կանգնեցնել ձեռնարկության աշխատանքը ուրբաթ առավոտյան, քանի որ ստուգումների ընթացքում հայտաբերել էին անվտանգության համակարգի խնդիրներ:

Ձեռնարկությունը պետք է ամբողջովին դադարեցներ արտադրությունը մինչեւ բացահայտված խախտումների ու վտանգների ամբողջական շտկում։

Սակայն արդեն այդ նույն օրվա երեկոյան կնքված գործարանի աշխատակիցները, խախտելով ցուցումները, վերսկսել էին աշխատանքը, այդ ժամանակ էլ տեղի էր ունեցել պայթյունը։ Դեռ չեն հայտնում, թե քանի մարդ է գտնվել գործարանում պայթյունի պահին։

Հիմա իրավապահները հետաքննում են տեղի ունեցածի պատճառները, տեղում աշխատում են նաեւ շտապ օգնության ծառայությունները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Չինաստան    


Վերնագիրի այլ պիտակները