ՌԴ-ում 1 օրում ավելի քան 25.000 մարդ է տարհանվել պայթյունների սպառնալիքի մասին ահազանգերի պատճառով

11:21   23 Սեպտեմբեր 2017    377

Ռուսաստանի 4 քաղաքում, այդ թվում՝ մայրաքաղաք Մոսկվայում, ուրբաթ տարհանվել է ավելի քան 25.000 մարդ՝ պայթյունների սպառնալիքի մասին ահազանգերի պատճառով:

Շենքերի ականապատված լինելու մասին տեղեկությունը կեղծ է եղել: Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ահազանգեր են հնչել՝ կապված երկրի տարածքում գտնվող 87 տարբեր օբյեկտների հետ:

Մոսկվայում մարդիկ են տարհանվել տարածքային վարչությունների 15 շենքերից, նաև մեկ առևտրի կենտրոնից:

Ահազանգեր են հնչել նաև Դաղստանում, տարհանումներ են իրականացվել 10 վարչական շենքից, 6 առևտրային օբյեկտից և 21 ուսումնական հաստատութունից:

Ահաբեկչության մասին կեղծ ահազանգերի ալիքը Ռուսաստանում չի դադարում արդեն երկրորդ շաբաթը: Թեմայի մասին տեղեկացված է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այժմ աշխատանքներ են տարվում մեղավորներին գտնելու և պատժելու համար:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ կեղծ ահազանգեր կատարողները կապված են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ և գտնվում են արտասահմանում: Նրանց նկատմամբ հետախուզում կհայտարարվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Մոսկվա   ԴԱԻՇ  


Վերնագիրի այլ պիտակները