ԱՄՆ-ն ՌԴ-ին մեղադրել է 21 նահանգներում իրականացված հաքերային գրոհների մեջ

11:27   23 Սեպտեմբեր 2017    359

ԱՄՆ նախագահի 2016թ. ընտրությունների ժամանակ 21 նահանգներում հաքերային հարձակումների է ենթարկվել ընտրական ենթակառուցվածքը։

Գրոհները կազմակերպած հաքերները աշխատում են ՌԴ իշխանությունների համար։ Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Reuters-ին, հղում անելով ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությանը։

Գրոհի ենթարկված բոլոր նահանգների անունները չեն նշվում։ Այսօրվա դրությամբ հայտնի է, որ հաքերային միջամտության են ենթարկվել Ալաբամայի, Արիզոնայի, Կոլորադոյի, Կոնեկտիկուտի, Իլինոյսի, Այովայի, Մինեսոտայի, Մերիլենդի, Օհայոյի, Օկլահոմայի, Փենսիլվանիայի, Վիրջինիայի, Վաշինգտոնի և Վիսկոնսինի ընտրական ենթակառուցվածքները։ Ընդ որում, Վիսկոնսինը անցած տարվա ԱՄՆ նախագահական ընտրություններում վճռորոշ նահանգն էր։ Նախարարության հայտարարությունից պարզ է դառնում, որ ռուս հաքերներ փորձել են խոցելի տեղեր գտնել, որպեսզի կարողանան մուտք գործել ընտրողների տվյալների բազա։

«2016 թ. ՌԴ կառավարությունը Պուտինի հանձնարարությամբ մեր երկրի վրա կազմակերպել էր կիբերհարձակում, որի նպատակն էր ազդել ընտրությունների ընթացքի վրա»,- ասել է ԱՄՆ ներքին անվտանգության նախկին նախարար Ջեյ Ջոնսոնը։

Կրեմլը ժխտում է իր միջամտությունը ԱՄՆ նախագահի ընտրություններին։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները