Սիրիան ողջունում է Չինաստանի ակտիվ մասնակցությունը

11:47   23 Սեպտեմբեր 2017    312

Սիրիայի կառավարությունը շնորհակալություն է հայտնել Չինաստանին սիրիական ճգնաժամում արդար դիրքորոշման, ինչպես նաև երկրի վերականգնման գործում ակտիվ մասնակցության համար:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ին, այս մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հայտարարել է Սիրիայի Արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը իր չինացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ:

«Սիրիան շնորհակալություն է հայտնում Չինաստանին իր արդար դիրքորոշման համար, որին հավատարիմ է եղել սիրիական ճգնաժամի այս տարիների ընթացքում: Բարձր է գնահատում այն կառուցողական դերը, որը Չինաստանը ստանձնել է Սիրիայում խաղաղության և կայունության վերականգնման գործում»,- ասված է ՉԺՀ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Սիրիայի ԱԳՆ ղեկավարը նաև ողջունել է Չինաստանի ներգրավվածությունը երկրի վերականգնման գործում:

Չինաստանի Արտաքին գործերի նախարար Վան Ին, ի պատասխան իր սիրիացի գործընկերոջ հայտարարության, հույս է հայտնել, որ Սիրիայի կառավարությունը և երկրի ներսում գործող տարբեր խմբերը կարագացնեն խնդրի քաղաքական կարգավորման գործընթացը ՄԱԿ-ի շրջանակում և կհասնեն արդյունքի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա   Չինաստան   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները