Վենեսուելայում բենզինի հսկայական հերթեր են գոյացել

12:32   23 Սեպտեմբեր 2017    278

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով El Universal-ին, Վենեսուելայի միանգամից մի քանի նահանգների բենզալցակայաններում բենզինի համար հսկայական հերթեր են գոյացել։

Մայրաքաղաք Կարակասում վարորդները մինչև 4 ժամ հերթ են կանգնում։ Պարբերականը նշում է, որ վառելիքի պակասը կարող է խափանումներ առաջ բերել սննդամթերքի մատակարարումների մեջ։

Մերիդա նահանգում բենզինը չի հերիքում արդեն 5 օր։ Մարդիկ 3 ժամի չափ հերթ են կանգնում, ընդ որում՝ բաքը լիցքավորում են 30 լիտրից ոչ ավելի։ Որոշ լցակայաններ փակ են։

Սանտա Բարբարա դել Սուլիա քաղաքում բենզին են տրամադրում միայն հասարակական տրանսպորտին և ֆերմերներին։

Նավթի նախարար Էուլոխիո դել Պինոն խոստացել է մոտ ժամանակներս կարգավորել վառելիքի բաշխումը երկրի ամբողջ տարածքում։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Վենեսուելայի կառավարությունը ևս 60 օրով երկարաձգել էր երկրի տնտեսության մեջ արտակարգ դրությունը։

Արդեն մի քանի տարի է՝ Վենեսուելան ծանր տնտեսական ճգնաժամի մեջ է՝ հիպերինֆլյացիա, սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների սուր անբավարարություն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները