Ադրբեջանը և Հայաստանը մոտ են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը. Կոսաչև

12:43   23 Սեպտեմբեր 2017    411

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության Խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը հայտնել է, որ Ադրբեջանը և Հայաստանը մոտ են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը:

«Ռուսաստանն այդ հարցում նեյտրալ կողմով է հանդես գալիս: Մենք ընկերական հարաբերություններ ունենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ: Ինձ մոտ եղած տեղեկությամբ՝ ԼՂ հակամարտությունը բավական մոտ է պայմանավորվածություններին»,- ասել է Կոսաչևը:

Նա նաև հույս է հայտնել, որ սեպտեմբերի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարների կայանալիք հանդիպումը արդյունավետ կլինի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ   Ռուսաստան   Կոսաչև   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները