Կանադան պատժամիջոցներ է սահմանել Մադուրոյի դեմ

12:46   23 Սեպտեմբեր 2017    136

Hayatsk.info-ն հայտնում է, որ Կանադայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ու երկրի եւս 39 քաղաքացիների դեմ, հայտնում է Կանադայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Վենեսուելայի ժողովրդին աջակցելու համար Կանադան հայտնել է Մադուրոյի վարչակազմի առանցքային դեմքերի դեմ պատժամիջոցների մասին, որպես ուղերձ այն մասին, որ նրանց հակաժողովրդական վարքագիծը հետեւանքներ կունենա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱԳՆ-ում հայտնել են, որ պատժամիջոցները ուղղված են Վենեսուելայում ժողովրդավարության վատացման համար պատասխանատու մարդկանց դեմ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա   Մադուրո   Վենեսուելա   նախագահ  


Վերնագիրի այլ պիտակները