Թրամփը խոստացել է կարգի հրավիրել «հրթիռով գաճաճին»

12:54   23 Սեպտեմբեր 2017    395

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԿԺԴՀ ներկա առաջնորդ Կիկ Չեն Ընին պետք է կարգի հրավիրեին ամերիկյան նախկին ադմինիստրացիաները, սակայն հայրենակիցներին վստահեցրել է, որ մտադիր է ինքն անել դա:

«Մենք չենք կարող թույլ տալ,որ տարբեր խելագարներ իրենց հրթիռներն արձակեն ամենուր: «Հրթիռ-մարդուն» դեռևս վաղուց պետք է կարգի հրավիրեին»,- նշել է Թրամփը:

«Նա կարող է խելացի լինել, կարող է լինել ռազմավար կամ բացարձակ խելագար: Կարևոր չէ, թե նա ով է իրականում, մենք նրան կարգի կհրավիրենք»,- հավաստիացրել է նախագահը:

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայում ելույթի ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ստիպված կլինի «ամբողջությամբ ոչնչացնել» ԿԺԴՀ-ը, եթե իրենց կամ իրենց դաշնակիցների համար սպառնալիք ծագի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   նախագահ   Դոնալդ-Թրամփ   ԿԺԴՀ   Կիկ-Չեն-Ըն  


Վերնագիրի այլ պիտակները