ԱՄԷ-ն կողմ է Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ վերահսկողությունը խստացմանը

13:35   23 Սեպտեմբեր 2017    320

Միացյալ Արաբական Էմիրությունները կողմնակից է Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ վերահսկողության խստացմանը, քանի որ նա խախտում է պայմանավորվածությունը «վեցնյակի» հետ՝ իրականացնելով հրթիռային փորձարկումներ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ին, այս մասին հայտարարել է արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդուլահ բին Զայեդ Ալ Նահյանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ:

«Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագրից հետո երկու տարի է անցել, սակայն տարածաշրջանում նրա թշնամական վերաբերմունքը չի փոխվել, ինչպես իր միջուկային հավակնությունները: Նա շարունակում է զարգացնել բալիստիկ հրթիռները եւ իրականացնել դրանց փորձարկումը: Այդ պատճառով մենք կողմ ենք Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ վերահսկողության խստացմանը», - ասել է ԱԳ նախարարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄԷ   Իրան   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները