Միացյալ Թագավորությունում կսառեցնեն անլեգալ միգրանտների դրամական հաշիվները

13:46   23 Սեպտեմբեր 2017    252

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով The Guardian-ին, քալիք տարվանից Միացյալ Թագավորությունում կսառեցվեն բոլոր անլեգալ միգրանտների դրամական հաշիցները:

Այսպիսի որոշում է կայացրել Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարությունները: Ըստ այս որոշման, բոլոր բանկերը իրենց հաճախորդների ցուցակները պետք է համեմատեն ՆԳ նախարարության կողմից հրապարակվելիք այն ցանկի հետ, որտեղ ներկայացված են այն անձինք, ովքեր ենթակա են արտաքսման կամ թաքնվում են միգրացիոն ծառայություններից:

Այս քայլը հանդիսանում է բրիտանական միապետության միգրացիոն քաղաքականության բաղկացուցիչներից մեկը: Բացի այս, Միացյալ Թագավորության ՆԳ նախարարությունը ներկայացրել է մի շարք միջոցառումներ, որոնք նպաստելու են, որպեսզի անլեգալ միգրանտները ինքնակամ բացահայտվեն եւ հեռանան երկրից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Միացյալ-Թագավորություն  


Վերնագիրի այլ պիտակները