Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկել

15:34   23 Սեպտեմբեր 2017    131

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Press TV-ին, Իրանի իշխանությունները փորձարկել են Խորեմշեր նոր բալիստիկ հրթիռը՝ 2 հազար կմ հեռավորությամբ և մի քանի մարտագլխիկներ կրելու կարողությամբ:

Հրթիռի արձակման տեսանյութը հրապարակվել է Իրանի Իսլամական Հանրապետության «Ձայն» հեռուստառադիոընկերության կողմից: Փորձարկման վայրի և ժամանակի մասին չի հաղորդվում:

Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, հրթիռը ներկայացրել էին հանրությանը Թեհրանում զինվորական շքերթի ժամանակ, որին ներկա են եղել Իրանի նախագահ Հասան Ռոհանին և բանակի բարձրաստիճան ներկայացուցիչներ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Հասան-Ռոհանի  


Վերնագիրի այլ պիտակները